Ազգային անվտանգության գործակալության գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել. Լուսանկարներ

21:31   14 Փետրվար 2018    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, երեք մարդ է վիրավորվել ԱՄՆ Մերիլենդ նահանգում Ազգային անվտանգության գործակալության գլխավոր գրասենյակի մուտքի մոտ հնչած կրակոցների հետևանքով:

Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է: Տեսանյութում երևում է արգելապատնեշներին բախված սև ավտոմեքենա, որի դիմապակու վրա փամփուշտների հետքեր են երևում:

Միջադեպի վայր են ուղարկվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները: Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցվել է միջադեպի մասին:






Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները