Սաակաշվիլին ինքնությունը հաստատող փաստաթուղթ է ստացել. Լուսանկար

21:49   14 Փետրվար 2018    262

Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ինքնությունը հաստատող փաստաթուղթ է ստացել Ամստերդամում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Gazeta.ru"-ին, այս մասին քաղաքական գործիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր Ամստերդամում՝ վերջին ժամանակաշրջանում առաջին անգամ, ես իրական փաստաթուղթ եմ ձեռք բերել, որը հաստատում է իմ ինքնությունը: Նիդերլանդներ ժամանելուն պես ինձ ինքնությունը հաստատող փաստաթուղթ են հանձնել, որը Եվրամիությունում բնակվելու և աշխատելու իրավունք է տալիս: Ողջ գործընթացն ընդամենը մի քանի րոպե է տևել», - գրել է Սաակաշվիլին:

Նա նաև նշել է, որ նախկինի պես վճռական է տրամադրված և մտադիր է վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Նիդերլանդներ է ժամանել ժամեր առաջ: Քաղաքական գործիչը դիմել է Ռոտերդամի միգրացիոն ծառայությանը կացության իրավունք ստանալու համար, քանի որ նրա կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Նիդեռլանդների քաղաքացի է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները