ԱՄՆ-ում թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչի երեսապատման ծածկը տարանջատվել է. VIDEO

21:55   14 Փետրվար 2018    212

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "CNN"-ին, United Airlines-ի ուղևորները նկարահանել են, թե ինչպես է թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչի երեսապատման ծածկը թռնում։

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հոնոլուլուում այն բանից հետո, երբ աջ շարժիչի ծածկը տարանջատվել է։

Ինքնաթիռը, որում գտնվել է 363 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, թռիչք է կատարել Սան-Ֆրանցիսկոյից։ «Ամենասարսափելի թռիչքն իմ կյանքում»,- Twitter-ում գրել է ուղևորներից մեկը։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները