Աբեն և Թրամփը հաստատել են ճնշումն ուժեղացնելու որոշումը

22:38   14 Փետրվար 2018    123

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Kyodo"-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:

Ընդգծվում է, որ երկու երկրների առաջնորդները վերահաստատել են ԿԺԴՀ-ի նկատմամբ առավելագույն մակարդակի ճնշում գործադրելու ջանքերի հետևողականությունը, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ծրագրի հետագա զարգացումից:

«Քննարկել ենք մեր հետագա գործողությունները՝ ուղղված Հյուսիսային Կորեայի ապակառուցողականության դեմ»,- ասել է Աբեն:

Ճապոնիայի կառավարության ղեկավարը վերջին օրերին բազմիցս հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ԿԺԴՀ-ին ճնշելու ջանքերը, քանի դեռ Փհենյանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից զարգացումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբե   Թրամփ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները