Ջոնսոնը Մեծ Բրիտանիային կոչ է արել լիովին հրաժարվել ԵՄ կանոններից

22:49   14 Փետրվար 2018    134

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AFP"-ին, Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կոչ է արել Մեծ Բրիտանիային լիովին հրաժարվել ԵՄ կանոններից եւ բրեքսիտը դիտարկել որպես հնարավորություն:

Ջոնսոնը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ջերմ աջակից է: Լոնդոնում ելույթ ունենալով՝ նա փորձել է հանգստացնել միլիոնավոր բրիտանացիներին, ովքեր ցանկանում էին մնալ ԵՄ-ում `առաջարկելով նրանց բրեքսիտի դրական տեսլականը: Ըստ նրա՝ նախագծի հաջողությունը «կախված է այն բանից, թե ինչ ենք անում»:

Նա նշել է, որ «անհեթեթ կլիներ», եթե Բրիտանիան դուրս գար Եվրամիությունից, իսկ հետագայում ենթարկվեր նրա կանոններին: «Մենք խելագար կլինենք, եթե ԵՄ-ից դուրս գալու այս գործընթացից հետո չօգտագործենք տնտեսական ազատությունը», - ասել է Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն   Մեծ-Բրիտանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները