Մաթիսը եվրոպական դաշնակիցներին կոչ է արել

22:54   14 Փետրվար 2018    175

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը եվրոպական դաշնակիցներին կոչ է արել ակտիվացնել ռազմական բյուջեների ավելացման ջանքերը` նշելով, որ ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին ավանդը նրանց դրանից չի ազատում:

Նրա խոսքով՝ դաշնակիցները պետք է հետեւեն Միացյալ Նահանգների օրինակին: «Նա (Մաթիսը) պնդել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ստանձնեն նույն պարտավորությունը», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ով ներկա էր դաշինքի շտաբում պաշտպանության նախարարների փակ հանդիպմանը:

Դիվանագետների կարծիքով՝ Մաթիսի հայտարարությունը հիշեցրել է Եվրոպային, որ նա չի հրաժարվել մեկ տարի առաջ ՆԱՏՕ-ում առաջին անգամ հնչած կոշտ ուղերձից: Այդ ժամանակ նա ասել էր, որ դաշնակիցները պետք է կատարեն ծախերի հետ կապված իրենց պարտավորությունները կամ Միացյալ Նահանգներից ավելի քիչ ռազմական աջակցություն ունենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն   Ջիմ-Մաթիս   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները