Գտնվել է WhatsApp-ում հաղորդագրություններն ընդմիշտ պահպանելու միջոցը

22:43   18 Մարտ 2018    554

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Լենտա»-ին, WhatsApp-ի հաղորդագրությունները պահպանելու միջոց է գտնվել՝ անգամ եթե ագտատերը դրանք ջնջել է. Նամակագրությունը կարելի է փրկել մեջբերման միջոցով:

Մի քանի ամիս առաջ WhatsApp մեսենջերը հնարավորություն տվեց ջնջել հաղորդագրությունները, եթե դրանք սխալմամբ են ուղարկվել կամ օգտատերը չի ցանկանում, որպեսզի դրանք պահպանվեն նամակագրության մեջ: Սակայն ալգորիթմը ամբողջությամբ չաշխատեց. բավական է մեջբերել կամ անմիջապես պատասխանել հաղորդագրությանը եւ այն կպահպանվի:

Ուղեցույցում WhatsApp-ի ղեկավարությունը շեշտում է, որ հաղորդագրությունները կարելի է ջնջվել միայն ուղարկվելուց հետո 7 րոպեի ընթացքում: Սակայն հաղորդագրության պահպանման ժամկետը երկարաձգելու հնարավորությունը փակագծերի կամ պատասխանի գործառույթի օգնությամբ նշված չէ:

Մեջբերվող հաղորդագրությունները ինչպես խմբակային, այնպես էլ անձնական չաթերում շարունակում են երեւալ անգամ ջնջելու դեպքում: Այժմ օգտատերերը մտածում են, թե ինչպես գնահատել այս առանձնահատկությունը՝ որպես սխալ, թե որպես հատուկ օպցիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները