ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու

10:50   19 Փետրվար 2018    681

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարն ժամանել է Ադրբեջան:

Իր երկօրյա այցի շրջանակներում Թոյվո Կլարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ակնկալվում է, որ ԵՄ պաշտոնյան բանակցությունների ընթացքում կքննարկի Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, տարածաշրջանային անվտանգությունը եւ համագործակցությունը:

Նշենք, որ սա Թ. Կլարի երկրորդ այցն է Բաքու: Անցած դեկտեմբերին նա առաջին անգամ այցելել էր Բաքու:

Նոյեմբերի 13-ին Թոյվո Կլարը նշանակվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ: Մինչ օրս Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչը գերմանացի պատգամավոր Հերբերտ Սալբերն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Բաքու  


Վերնագիրի այլ պիտակները