ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել է ադրբեջանցի պատանդների մասին

13:28   19 Փետրվար 2018    748

«Ադրբեջանցի պատանդներ Դիլգամ Ասկերով եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալումից, ի վեր մենք այս հարցը դիտում ենք 2014 թ. հունիսից: ԵՄ-ն լիովին աջակցում է ԿԽՄԿ ջանքերին Մինսկի խմբի համանախագահների հետ միասին»:

Այդ մասին Բաքվում «Թրենդ» գործակալությանը հայտնել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոիվո Կլարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա կարծիքով, այս հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում.
«Եթե կողմերը հմտություն ցուցաբերեին մարդասիրական հարցերի լուծման հարցում, օրինակ, եթե նրանք համաձայնվեին մի քանի պատանդների ազատ արձակմանը, ապա դա շատ օգտակար կլիներ եւ կնպաստեր վստահության ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, վերջին երկու տարիների ընթացքում մի քանի կալանավորներ ազատ են արձակվել, եւ դա չի հանգեցրել որեւէ կողմի համար բացասական արդյունքի, բայց, ընդհակառակը, այն կարող է հիմք հանդիսանալ ապագայի նկատմամբ վստահության հետագա ամրապնդման համար: Հնարավոր է, դա Լեռնային Ղարաբաղի հարցում է կլինի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները