Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Brexit-ի հակառակորդների կուսակցություն

21:28   19 Փետրվար 2018    542

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այն մտադիր է հասնել ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքների վերանայման։

Նոր՝ կենտրոնամետ «Վերածնունդ» կուսակցությունը պաշտոնապես ներկայացվել է Լոնդոնում, երկուշաբթի։

«Մենք նպատակաուղղված ենք այն բանին, որպեսզի չեղարկենք Brexit-ի գործընթացը և վերականգնենք մեր ազդեցիկ դիրքերը Եվրոպայում, ինչը թույլ կտա մեզ կենտրոնանալ Միացյալ թագավորությունում իսկապես կարևորի վրա»,-ասվում է կուսակցության հայտարարությունում։

Այդ կուսակցության ստեղծման գործընթացը նախկին ֆինանսիստ Քրիս Քոլենի կողմից գործարկվել էր մոտ 1 տարի առաջ։

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը ծրագրված է 2019 թվականի մարտի 29-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները