Բրիտանիայում համացանցը կտարածվի եկեղեցների ծայրաձողերի միջոցով

21:33   19 Փետրվար 2018    582

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Telegraph"-ին, Մեծ Բրիտանիայում մտադիր են երկրի բոլոր տարածաշրջանները կապով ապահովել՝ ալեհավաքներ տեղադրելով եկեղեցիների ծայրաձողերի վրա։

Ներկա պահին ալեհավաքներով են հանդերձվել Նորիջի և Չելմսֆորդի թեմերի ավելի քան 100 եկեղեցիներ։ Ընդհանուր առմամբ ծրագրվում է ալեհավաքներով հանդերձել ավելի քան 16 հազար եկեղեցիներ։

Գյուղական տեղանքում կապի որակի բարելավման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել կառավարության և Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչների միջև։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել բջջային և համացանցային օպերատորների հետ համատեղ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները