Չեխիայում կբացվի ՆԱՏՕ–ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն

20:04   20 Փետրվար 2018    454

2020 թվականին Չեխիայում կստեղծվի Ռազմատիեզերական հետախուզության կենտրոն՝ գլխավորապես ՆԱՏՕ–ի կարիքների համար։

Այս մասին լրագրողներին հայտնել է Պաշտպանության նախարար Կառլա Շլեխթովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նոր համակարգը հսկայական հնարավորություն կընձեռի՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկությունը 10 րոպեի ընթացքում։ Դա նաեւ կլինի այն բանի ապացույցը, որ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն մասնագետներին»,–ասել է Շլեխտովան։

Ենթադրվում է, որ նոր կենտրոնը կստանա պատկերներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր արբանյակներից, եւ դրանցից կստեղծի աշխարհի այս կամ այն հատվածում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը:

Կենտրոնի ստեղծումը կսկսվի այս տարվա հուլիսին եւ կավարտվի 2020 թվականի սկզբներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա   Աշխարհ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները