Սմարթֆոններն Ալցհեյմերի հիվանդություն են առաջացնում. գիտնականներ

20:39   20 Փետրվար 2018    454

Գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդու կյանքում մեծ տեղ զբաղեցնող սմարթֆոնները կարող են զգալիորեն սպառնալ առողջությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սմարթֆոնների օգտագործումն առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են սրտի հետ կապված խնդիրները, քաղցկեղն ու Ալցհեյմերի հիվանդությունը։

Լոնդոնի թագավորական քոլեջի և Քարդիֆի համալսարանի մասնագետներն անցկացրել են հետազոտություն և ապացուցել, որ սմարթֆոնները կարող են Ալցհեյմերի հիվանդության զարգացում հրահրել։ Գիտնականները հաստատում են, որ սմարթֆոնների կապույտ լույսը սպառնում է տարբեր օրգանների՝ սկսած ցանցաթաղանթից, վերջացրած սրտով։

Հիշողությունը թուլանում է նյութափոխանակության դանդաղումից, հատկապես 30 տարեկանից հետո։ Տեխնոլոգիաների հետ սերտ հարաբերությունները մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդություն են առաջացնում շատ վաղ տարիքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները