Սաուդյան Արաբիայում թույլատրել են բոուլինգ եւ բիլիարդ ակումբներ բացել

21:06   20 Փետրվար 2018    554

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, Սաուդյան Արաբիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Թուրքի բեն Աբդելմուխսին Ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարի հետ ստորագրել է համաձայնագիր թագավորությունում առաջին երեք բոուլինգ եւ բիլիարդ ակումբներ բացելու մասին։

Գործակալության տվյալներով՝ ակումբները կբացվեն թագավորության երեք քաղաքներում՝ Էր Ռիադում, Ջիդդեում եւ Էդ Դամամում։ Պայմանագիրը նաեւ ներառում է դրիֆթի համար հատուկ տեղ հատկացնելու եւ այլ մարզական նախագծեր, որի մասին ավելի ուշ կհաղորդվի։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, այդ համաձայնագիրը ստորագրվել է թագավորությունում ժամանցային ոլորտի զարգացման ծրագրի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները