Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ

21:23   20 Փետրվար 2018    508

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, Էստոնիայում գնացքի ու բեռնատար մեքենայի բախման հետևանքով տուժել է 9 մարդ:

Ինչպես փոխանցել է Էստոնիայի Փրկարարական վարչությունը, դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կուլնա երկաթուղային կայարանում:

Նշվում է, որ տուժած բեռնատարի վարորդին փրկարարներին հաջողվել է դուրս բերել մեքենայից հատուկ սարքավորումների միջոցով միայն:

Տուժածների թվում են մեքենայի վարորդը, գնացքի մեքենավարը, ուղեկցորդն ու 6 ուղևորներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները