Մալդիվները հավանություն է տվել արտակարգ դրության երկարաձգմանը

21:30   20 Փետրվար 2018    573

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Մալդիվների խորհրդարանը հավանություն է տվել 30 օրով արտակարգ դրության երկարաձգմանը, որի մասին նախագահը հայտարարել էր իր իշխանության ամրապնդման համար այն ժամանակ, երբ Գերագույն դատարանը հանձնարարել էր քաղբանտարկյալների ազատ արձակելու մասին:

Նախագահ Յամեն Աբդուլ Գայումի հայտարարած արտակարգ դրության ժամկետը լրանում էր փետրվարի 20-ի երեկոյան, սակայն նա օրենսդիր մարմնին խնդրել է երկարացնել այն:

Արտակարգ դրության մասին օրենքին համապատասխան կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էին Գերագույն դատարանի երկու դատավոր: Ավելի ուշ մնացած երեք դատավորները անվավեր էին ճանաչել Յամենի հակառակորդների ազատման որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալդիվներ  


Վերնագիրի այլ պիտակները