Չորս երկրներ դաշինք են ստեղծել ընդդեմ նոր «Մետաքսի ճանապարհի»

21:45   20 Փետրվար 2018    471

Hayatsk.info-ն հայտնում է, որ չորս երկրներ՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան կարող են միավորվել՝ ստեղծելու այլընտրանք նոր «Մետաքսի գոտու և ճանապարհի» ստեղծման չինական նախաձեռնությանը։

Նրանք այդ կերպ մտադիր են դիմակայել Պեկինի աճող ազդեցությանը։

Նոր տնտեսական գոտու և ճանապարհի մասին Չինաստանի բազմամիլիարդանոց նախաձեռնությունը կոչված է կապելու Ասիան, Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան ընդարձակ լոգիստիկ և տրանսպորտային ցանցով՝ գործածելով ճանապարհները, նավահանգիստները, երկաթուղիները, խողովակաշարերը, երկաթուղիները, անդրազգային էլեկտրական ցանցերը և նույնիսկ օպտիկա-մանրաթելային գծերը։

Նախաձեռնությունն ընդգրկում է մոտ 65 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 1/3-ը և աշխարհի բնակչության 60 տոկոսը։

«Հակաչինական» դաշինքի հարցը բարձրացվել էր անցած տարի, երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Նյու Դելի կատարած պաշտոնական այցի ժամանակ կողմ էր հանդես եկել ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև ավելի սերտ համագործակցությանը՝ ընդդեմ Չինաստանի ռազմավարության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները