Գիտնականները հիշողությունը բարելավելու դյուրին միջոց են գտել

22:21   20 Փետրվար 2018    453

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի Բիրգամ Յանգի համալսարանի գիտնականները կապ են գտել վազքի եւ հիշողության բարելավման միջեւ:

Գիտնականների կարծիքով՝ վազքը նվազեցնում Է խրոնիկական սթրեսի բացասական ազդեցությունը հիպոկամպի՝ գլխուղեղի այն մասի վրա, որը պատասխանատու Է հիշողության համար:

Գիտնականները գիտափորձեր են կատարել մկների վրա: Կենդանիների մի խումբն անվակներ Է օգտագործել չորսշաբաթյա ժամանակահատվածում (օրական միջին հաշվով վազելով հինգական կիլոմետր), մինչդեռ մկների մյուս խումբը վարել Է սակավաշարժ ապրելակերպ: Յուրաքանչյուր խմբի կեսը ենթարկվել Է սթրեսային իրավիճակների, ինչպիսիք են քայլքը բարձրացված հարթակով կամ լողը սառը ջրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները