Վրաստանում քննարկում են ԵՄ-ի հետ վիզա հարցերը

10:08   21 Փետրվար 2018    547

Վրաստանի վարչապետն ու արտգործնախարարը քննարկել են հնարավոր քայլերը՝ կանխարգելելու ապաստանի ստացման խնդրագրերի թվի աճն ու Վրաստանի քաղաքացիների անօրինական այցերը ԵՄ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի՝ միանգամից 19 քաղաքացիների Գերմանիայի սահմանապահ ծառայության աշխատակիցներն անցած շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել երկիր:

«Մեր տեղեկություններով՝ երբ նրանք արդեն թռել են Մեմինգենի օդանավակայան, նրանք չեն կարողացել պատասխանել որոշակի հարցերին, և նրանց հետ են դարձրել։ Այդ իսկ պատճառով հենց այդ ուղղությամբ էլ մենք ծրագրում ենք խստացնել մեր գործողությունները՝ մեր օրենսդրության շրջանակում»,-ասել է Ջանելիձեն։

Արտգործնախարարն ընդգծել է, որ ապաստանի ստացման դիմումների քանակի և ԵՄ ապօրինի այցերի թվի աճը հանդիսանում է նախապայման՝ Վրաստանի և Շենգենյան երկրների միջև վիզային ռեժիմի դադարեցման մեխանիզմի գործարկման համար։

Ջանելիձեն նաև նշել է, որ Վրաստանի կառավարությունը կբարձրացնի վրացի սահմանապահների որակավորումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները