Ճապոնիան կգնի շուրջ 20 ամերիկյան կործանիչ

11:18   21 Փետրվար 2018    524

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են մոտակա 6 տարիների ընթացքում գնել մոտ 25 F-35A կործանիչներ:

«Հաշվի առնելով բյուջեի եւ արտադրական պլանները՝ նպատակահարմար է համարվում ձեռք բերել շուրջ 25 ինքնաթիռներ»,-հայտնել է աղբյուրը։

Հաղորդվում է, որ ամեն պատրաստի կործանիչը կարժենա շուրջ 100 մլն դոլար։ Աղբյուրը նաեւ շեշտել է, որ ինքնաթիռները նախատեսվում է գնել անմիջապես ԱՄՆ-ից, ոչ թե հավաքել երկրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները