Ղութա արվարձանում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի

11:30   21 Փետրվար 2018    582

Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում ահաբեկչական խմբավորումները փետրվարի 20-ին հրթիռակոծել են Թահրիր և Ումաուիին հրապարակներն ու շրջակա թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

ՍԱՆԱ-ի համաձայն, առավոտյան ժամերին ահաբեկչական խմբավորումների զինյալները հրթիռակոծել են նաեւ Դամասկոսի Ապպասիին շրջանը, 9 քաղաքացի վիրավորվել է:

Հրթիռներ են արձակվել նաև Ճարամանայի գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ: Խոշոր վնասներ են կրել շրջանի ցանքն ու գյուղացիների հողագործական մեքենաներն ու սարքավորումները:

Ի պատասխան զինյալ ահաբեկչական խմբավորումների բարբարոսական արարքին, սիրիական բանակը գնդակոծել է ահաբեկիչների հրթիռարձակման կենտրոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դամասկոս  


Վերնագիրի այլ պիտակները