«Սասնա ծռերին» քրգործով տեղաշարժ չկա

11:40   21 Փետրվար 2018    673

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2017թ. հուլիսի 3-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա:

NEWS.am-ի հետ զրույցում այդ օրը դատարանի նկուղում ծեծի ենթարկված Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դեպքից 8 ամիս անց այդպես էլ կասկածյալ չկա, որեւիցե տեղաշարժ չկա:

Պաշտպանի խոսքով, այս գործելաոճին ծանոթ է, որի վերջնական նպատակը գործը կարճելն է:

«Ոչ կասկածյալ կա, ոչ էլ՝ մեղադրյալ: Գործում որեւիցե տեղաշարժ չկա, ձեռագիրը պարզ է, մի քանի ամիս կմնա այսպես, հետո կկարճեն՝ ասելով, որ չեն կարողացել գտնել մեղավոր անձանց»,-ասաց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Սասնա-ծռերին  


Վերնագիրի այլ պիտակները