Ուզբեկստանի նախագահը Բաքու է ժամանում բանակցությունների համար

12:14   21 Փետրվար 2018    615

Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւը 2018 թվականի գարնանը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: «ca-news.org»-ի տվյալներով այս մասին հայտարարել է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան Հուսեյն Գուլիեւը, հաղորդում Hayatsk.info-ն

Ըստ դիվանակետի, այցի ժամանակը դեռ հայտնի չէ. «Դժվար է ասել ճիշտ ամսաթիվը: Հավանաբար, այս տարվա քարնանը, գուցե մայիսի վերջին», - ասել է Գուլիեւը` ուզբեկստան-ադրբեջանական գործարար համաժողովում:

Նրա խոսքերով, այցի ընթացքում Միրզիոեւը կքննարկի նավթի եւ գազի, գյուղատնտեսության, շինարարության եւ արդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր: Բացի այդ, կողմերը կարող են քննարկել Ադրբեջանի եւ Ուզբեկստանի ուղղակի թռիչքների թվի ավելացումը:

Հ.Գուլիեւը հավելել է, որ կողմերը կքննարկեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մեկնարկի հետ կապված տրանսպորտի եւ լոգիստիկայի հետ կապված հարաբերությունների ամրապնդումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   Ադրբեջան   Ուզբեկստան  


Վերնագիրի այլ պիտակները