Թմրադիլերը բռնվել է իտալական բանտից ազատվելուց մեկ ժամ անց

12:35   21 Փետրվար 2018    508

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, Իտալական բանտից ազատված թմրավաճառը հանցավոր բիզնեսին է վերադարձել ազատվելուց մեկ ժամ անց:

Ծագումով Մալիից 29-ամյա տղամարդուն կալանավորել են անցյալ հինգշաբթի: Ոստիկանության աշխատակիցները Թուրինի պողոտաներից մեկում նկատել են թմրանյութեր վաճառող տղամարդու: Նրանք աֆրիկացու մոտ 30 գրամ մարիխուանա են հայտնաբերել, որը նա թաքցրել էր մոտակայքում գտնվող նստարանի մեջ:

Ոստիկաններին անակնկալ էր սպասում այն պահին, երբ տղամարդու մատնահետքերն անցկացրել են տվյալների բազա: Պարզվել է, որ նա բազմիցս պատասխանատվության է ենթարկվել թմրաիրացման համար: Ըստ որում՝ նրա վերջին կալանավորումը մեկ օր առաջ էր կատարվել, իսկ ազատվել էր նոր կալանավորումից 52 րոպե առաջ:

Սովորական զբաղմունքին հնարավորինս արագ վերադառնալու մանր թմրադիլերի ձգտումը, ինչին չի խանգարել նույնիսկ Թուրինում բնակվելու արգելքը, տեղական լրատվամիջոցները պատճառաբանել են հաճախորդների շրջանում հայտնի փողոցում «արեւի տակ տեղը» չկորցնելու անհեթեթ ցանկությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները