Ադրբեջանն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել Կարամպետյանի նկատմամբ

12:56   21 Փետրվար 2018    849

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարամպետյանի նկատմամբ:

Այդ մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական գործի շրջանակում, որի քննությունն անց է կացվում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով քննչական վարչությունում:

Նշվում է, որ Կարամպետյանը 2014-2018 թվականներին բազմիցս ապօրինի կերպով այցելել է օկուպացման տակ գտնվող Ղարաբաղ, որտեղի բնակավայրերում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել՝ միջազգային մակարդակում այսպես կոչված ռեժիմի քարոզչության նպատակով:

2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի մասին 281.2 և «կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու մասին» 318.2 հոդվածներով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և նրա նկատմամբ հայտարարվել Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ինտերպոլ  


Վերնագիրի այլ պիտակները