Բրիտանիայի ԱԳ նախարարը Brexit-ը «բարդակ» է անվանել

13:28   21 Փետրվար 2018    445

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Telegraph»-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Brexit-ի շուրջ իրավիճակը որակել է «բարդակ» բառով

Նշվում է, որ բրիտանացի նախարարը նման գնահատական է տվել Բեռլին երկու ուղեւորություններից մեկի ժամանակ (2016-ի նոյեմբերին եւ 2017-ի ապրիլին), որոնց ժամանակ հանդիպել է Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Աղբյուրները նշել են, որ Ջոնսոնն այս բառով, հավանաբար, նկարագրել է Brexit-ի հարցով բանակցային բարդ գործընթացը, սակայն նկատի չի ունեցել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները