Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում ակցիաների համար

13:43   21 Փետրվար 2018    380

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված Է Քլունիի հայտարարության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել Է People հանդեսում:

Դերասանն արձանագրել Է, որ ինքը եւ իր կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտների ակտիվիստների «համարձակությունից եւ պերճախոսությունից», դպրոց, որտեղ փետրվարի 14-ին տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով զոհվեց 17 մարդ: Հիշյալ երիտասարդները վերջին օրերին անցկացրել են մի քանի ակցիաներ՝ ԱՄՆ-ի շխանություններին կոչ անելով ընդունել հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցներ: Նրանք պլանավորում են մարտին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացնել այս նախաձեռնության պաշտպանության երթեր:

Քլունին արձանագրել Է, որ ինքն Էլ Է մասնակցելու այդ ակցիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Քլունին  


Վերնագիրի այլ պիտակները