Ֆրանսիայում խորտակվել է «Սեւ մարգարիտ» ձկնորսանավը

14:28   21 Փետրվար 2018    501

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին, «Սեւ մարգարիտ» ձկնորսանավը խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում Ֆրանսիայի ափերի մոտ, արդյունքում մեկ մարդ է զոհվել, եւս մեկը անհետ կորել է, նշված է Ատլանտյան ափամերձ երկրների ծովային պրեֆեկտուրայի տարածած կոմյունիկեում։

Ձկնորսանավում եղել են երկու մարդ, նավը գրանցված է եղել Օլերոն կղզում։

Համապատասխան ազդանշան ստանալով՝ նավին օգնության են շտապել փրկարարական նավերը, որոնողական աշխատանքներում ներգրավվել էին նաեւ Dragon 17 եւ Raffut SAR ուղղաթիռները, ինչպես նաեւ Falcon 50 պահակություն իրականացնող ինքնաթիռը։ Փրկարարները հայտնաբերել են նավի բազմահազար բեկորները, ինչպես նաեւ նավում եղած մարդկանցից մեկի մարմինը։ Բժիշկները արձանագրել են, որ նա մահացած է։ Մյուսն անհետ կորած է համարվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Սեւ-մարգարիտ  


Վերնագիրի այլ պիտակները