Amazon-ի հիմնադիրը ժամացույց է ստեղծում, որը կաշխատի 10 հազար տարի. VIDEO

14:49   21 Փետրվար 2018    463

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է ժամացույց կառուցել, որն առանց մարդկային միջամտության աշխատելու է 10 հազար տարի:

Քաղաքակրթությունն անկում կապրի, ներկայիս պետությունները կդադարեն գոյություն ունենալ, ի հայտ կգան կառավարման նոր ձեւեր: Ոչ ոք չի կարող պատկերացնել աշխարհը 10 հազար տարի անց, ասում է Բեզոսը: «Բայց մենք կփորձենք դա անել ժամացույցի օգնությամբ»,- ավելացնում է նա:

Twitter-ի իր էջին նա հրապարակել է հսկա մեխանիզմի տեղադրման տեսանյութը: Ծրագրի մեջ 42 միլիոն դոլար է ներդրվել, հաղորդում է «Լենտա»-ն: Երբ աշխատանքներն ավարտվեն, ժամացույցը կբացվի զբոսաշրջիկների համար: Սարքը գտնվում է Տեխասի արեւմուտքում՝ լեռան խորքում:

Բեզոսը պատմել է, որ սարքն աշխատում է ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանների փոփոխության հաշվին: Ժամացույցի ստեղծման վրա, որն Amazon-ի հիմնադիրը «Երկարատեւ մտածողության խորհրդանիշ» է անվանել, աշխատում են «հանճարեղ Դենի Հիլիսը, Զանդեր Ռոուզը եւ մի մեծ թիմ»: Կոնստրուկցիայի բարձրությունը 152 մետրից ավել է:




Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները