Սթիվ Ջոբսի ստորագրությամբ չեկը կվաճառեն ավելի քան 20 հազար դոլարով. Լուսանկար

15:12   21 Փետրվար 2018    467

Nate D Sanders աճուրդում վաճառքի են հանել Սթիվ Ջոբսի ստորագրությամբ չեկը։ Աճուրդի սակարկությունը սկսվելու է 20 հազար դոլարից,– հաղորդում է Cult of Mac-ը։

Bank of America-ի 2000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով բանկային չեկը 1988 թվականի է։ Փաստաթղթի վրա պարզ երևում է Ջոբսի ստորագրությունը, ինչպես նաև չեկը ստացողի անունը՝ Թինա Ռեդսե։

Աճուրդի սակարկությունը սկսվելու է ուրբաթ օրը։

Թինա Ռեդսեն Սթիվ Ջոբսի նախկին ընկերուհին է, նրանք հանդիպել են մինչև 1989 թվականը, միասին Եվրոպա են գնացել, երբ Apple-ի հիմնադրին դուրս էին հանել իր ընկերությունից։ Ինչպես հաղորդում է Ջոբսի պաշտոնական կենսագիր Վոլթեր Այզեքսոնը, ձեռնարկատերը նրան նույնիսկ ամուսնության առաջարկություն է արել, սակայն Թինան մերժել է բիզնեսմենին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Սթիվ-Ջոբս  


Վերնագիրի այլ պիտակները