ԱՄՆ-ում գրիպի համաճարակ է սկսվել

15:24   21 Փետրվար 2018    492

Գրիպի համաճարակ է հայտարարվել ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում, բացառությամբ մայրաքաղաքի տարածաշրջանի եւ Հավայիի նահանգի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է Ռոստուրիզմը:

«Գրիպի դեպքում դիտվող ախտանիշներով մարդկանց թիվը երեք անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը եւ շարունակում է աճել: Կալիֆոռնիայի նահանգում գրիպից եւ դրա հետեւանքներից մեկից՝ թոքաբորբից, մահացության մակարդակը հասել է շաբաթական 70 մարդու: Ընդ որում՝ ԱՄՆ-ում դիտվող վիրուսի տարատեսակները կայուն են դարձել առավել տարածված հակավիրուսային պատրաստուկների նկատմամբ:

Համաճարակի դեմ պայքարի առավել գործուն միջոցներից մեկը ամերիկացի մասնագետները համարում են նախազգուշական պատվաստումը, սակայն ընդունում են, որ վիրուսի մշտական մուտացիան նվազեցնում է դրա արդյունավետությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները