Կալիֆորնիայում կանխվել է հերթական զանգվածային գնդակահարությունը

15:51   21 Փետրվար 2018    482

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Americaru»-ին, Կալիֆորնիա նահանգի Ուիթիեր քաղաքում ոստիկանությունը կանխել է աշակերտների դավադրություն, որոնք պատրաստվում էին հերթական զանգվածային գնդակահարությունը կազմակերպել:

Լոս Անջելես շրջանի վարչության շերիֆը նշում է, որ Ուիթիերի Էլ Կամինո միջնակարգ դպրոցի անվտանգության աշխատակիցը բռնել է «զայրացած աշակերտին», ով սպառնացել է կրակ բացել դպրոցում ուրբաթ օրը՝ Ֆլորիդայի միջնակարգ դպրոցում 17 մարդու սպանությունից ընդամենը երկու օր անց: Շերիֆի օգնականներն աշակերտի տանը մի քանի տեսակ հրազենային զենք եւ զինամթերք են հայտնաբերել: Այլ տվյալներ այն մասին, թե ով է օգնել աշակերտին, դեռ չեն հրապարակվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները