Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված

16:00   21 Փետրվար 2018    478

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, վերահաս անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ:

«Լույս փետրվարի 22-ի եւ փետրվարի 23-ի գիշերը օդի ջերմաստիճանը Մոսկվայում կիջնի մինչեւ մինուս 20-22 աստիճան, ցերեկը՝ մոտավորապես մինուս 10 աստիճան: Լույս փետրվարի 24-ի գիշերը սառնամանիքները կխստանան մինչեւ 20-22 աստիճան, ցերեկը՝ մինուս 12-14 աստիճան»,-ճշտել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ փետրվարի 25-ին եւ 26-ին ջերմաստիճանը կարող է նվազել եւս 3-4 աստիճանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները