«Կիևին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin համալիրներով». Վոլքեր

17:13   21 Փետրվար 2018    502

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը հայտարարել է, որ Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) մատակարարմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտնել է հրապարակված հարցազրույցում, որը նա «Եվրոպական ճշմարտություն» հրատարակությանը տվել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ: «Javelin համալիրները կլինեն օգնության մի մասը, բայց խոսքը շատ ավելիի մասին է: Խոսքն ավելի ընդգրկուն օգնության մասին է»,-ասել է Վոլքերը:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակը «ուկրաինական բանակի սպառազինության մեջ տեղ գտած բացերը լրացնելն է՝ մեծացնելով իրենց տարածքը պաշտպանելու Ուկրաինայի զինված ուժերի կարողությունը»: Վոլքերը ճշտել է, որ սպառազինության մի մասը Կիեւը կստանա անվճար, «բայց միեւնույն ժամանակ Ուկրաինան իրավունք է ստանում գնել այն սպառազինությունը, որի կարիքն ինքն ունի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Javelin   ԱՄՆ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները