Air France-ի հետաձգվել է Փարիզից հեռավոր չվերթների կեսը

17:28   21 Փետրվար 2018    495

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Air France ավիաընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով հետաձգվել է Փարիզից հեռավոր չվերթների կեսը:

Բացի այդ, ժամանակավորապես չեն իրականացվում միջին հեռավորության չվերթների 25 տոկոսը և կարճ թռիչքների 15 տոկոսը:

Air France-ի աշխատակիցների գործադուլը շարունակվելու է ամբողջ օրը: Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում:

«Air France-ը ցավում է ստեղծված իրավիճակի համար և ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ նվազագույնի հասցնելու համար ուղևորների համար գործադուլի պատճառով ստեղծված անհարմարությունները»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավիաընկերության ղեկավարությունում խորհուրդ են տվել ուղևորներին հետաձգել ուղևորությունը կամ փոխել տոմսերն ավելի ուշ ժամկետների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Air-France   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները