Գերմանացի օլիմպիականները մրցումներից հետո բուժվում են

17:38   21 Փետրվար 2018    571

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The New York Times»-ին, Գերմանացի օլիմպիական մարզիկների հովանավոր ընկերություններից մեկը՝ Krombacher–ը մարզիկներին տրամադրել է 3.5 հազար լիտր ոչ ալկոհոլային գարեջուր եւ եւս 11 հազար էլ ալկոհոլային։

Մարզիկներին ոչ ալկոհոլային գարեջուր խմել ցուցել են բժիշկները, որպեսզի մարզումներից հետո նրանք վերականգնեն ուժերն ու առողջությունը։

Մարզիկների օրգանիզմին ոչ ալկոհոլային գարեջրի ազդեցության մասին խոսել է Գերմանիայի հավաքականի դահուկորդների բժիշկ Յոհաննես Շերը 2009 թվականին, որն ընդգծել էր, որ գարեջուրը կրճատում է շնչուղիների բորբոքումները եւ ոչնչացնում վարակները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները