Թրամփն աշակերտների և ուսուցիչների հետ կքննարկի

18:23   21 Փետրվար 2018    403

Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի աշակերտների և ուսուցիչների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ կքննարկվեն «դպրոցներում անվտանգության ապահովման ջանքերը»:

Հանդիպմանը ներկա կլինեն նաև աշակերտներ այն դպրոցից, որտեղ անցյալ շաբաթ նախկին աշակերտը գնդակահարեց 17 մարդու: Այդ միջադեպից հետո Թրամփը, որն ավելի վաղ հանդես Էր գալիս զենք կրելու հետագա որևիցե սահմանափակման դեմ, հնարավոր Է համարել նոր սահմանափակումները:

Մասնավորապես, Թրամփը լրագրողներին հայտնել Է, որ ստորագել Է հուշագիր այն հարմարանքների անօրինականության մասին, որոնք ապահովում են հրացանների արագաձգությունը: Նման հարմարանք Էր օգտագործել Սթիվեն Փեդոքը, որին կասկածում են հոկտեմբերին Լաս Վեգասում կատարված հրաձգության մեջ. այն ժամանակ զոհվեց 58 մարդ, ավելի քան 850-ը վիրավորվեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները