Յակուձայի շարքերը լքել ցանկացողների կացարանի համար կվճարեն

19:24   21 Փետրվար 2018    381

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Kyodo »-ին, Ճապոնիայի Ֆուկուոկա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ վճարելու են նրանց տրանսպորտի եւ բնակարանի վարձը, ովքեր կցանկանկանան լքել յակուձա կազմակերպված հանցավոր խմբավորումների շարքերը: Համապատասխան ծախսերը նշված են 2018-ի բյուջեում:

Հրատարակությունը գրում է, որ բնակության եւ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար հատկացվել է 4.2 մլն իեն (39.4 հազար դոլար): Ենթադրվում է, որ ֆինանսկան աջակցությունը կտրամադրվի կազմակերպված հանցավոր խմբավորումները լքող այն ճապոնացիներին, որոնք չունեն բարեկամներ կամ ընկերներ:

Ճապոնիայի Ֆուկուոկա նահանգի Կիտակյուսյու քաղաքում գտնվում է յակուձայի ամենախոշոր խմբավորումներից մեկը: 2016-ի վերջում այն ուներ 420 անդամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները