Սինգապուրի ՊՆ-ը հաքերների է հրավիրել

20:05   21 Փետրվար 2018    485

Սինգապուրի պաշտպանության նախարարությունը կիբերանվտանգության ամրապնդման նպատակով անսովոր քայլ է արել՝ հաքերների է հրավիրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի իշխանությունները «սպիտակ գլխարկներ» խմբի 264 հաքերներից լավագույններին, որոնք ցանց են ներխուժում խոցելիության հայտնաբերման համար, մոտ 15 հազար դոլար է վճարել:

Ծրագիրը, որը իրականացվում էր հունվարի կեսերից մինչեւ փետրվարի սկիզբը, նախաձեռնվել էր անցյալ տարի տեղի ունեցած կիբերհարձակումից հետո, որի հետեւանքով հաքերները երկրի ՊՆ կայքից մոտ 850 զինծառայողի եւ այլ աշխատակիցների անձնական տվյալներ էին գողացել: Արդյունքում, հաջողվել էր համակարգի 35 խոցելի կետ հայտնաբերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները