Մեյը ցանկանում է, որպեսզի ԵՄ քաղաքացիները Brexit-ից հետո մնան Բրիտանիայում

20:17   21 Փետրվար 2018    616

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիայում օրինականորեն բնակվող բոլոր ԵՄ քաղաքացիները Brexit-ից հետո մնան երկրում, եւ պարզեցված գրանցման համակարգ է խոստացել, որպեսզի նրանք մնալու հնարավորություն ունենան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք մեծ ներդրում են կատարել մեր երկրում, ուստի մենք ուզում ենք, որպեսզի նրանք մնան: Ես լիովին համոզված եմ, որ ԵՄ քաղաքացիները, ովքեր օրինական կերպով են ապրում Մեծ Բրիտանիայում, կկարողանան մնալ»,- ասաց նա: Ըստ նրա՝ օգտագործողների համար հարմար թվային համակարգ կստեղծվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա   Մեյ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները