Ամերիկացի հոգևորականը սելֆին մեղք է անվանել

20:28   21 Փետրվար 2018    530

Ամերիկացի քահանա Գրեգ Մեդսոնը սելֆին մեղք է անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոգևոր հայրը, որը ծառայում է Նևադաք նահանգի Օմահայի եկեղեցիներից մեկում, պատմել է, որ սելֆին մեղքերի պատճառ և հետևանք է։

Նրա կարծիքով՝ սեփական անձը լուսանկարելը և համընդհանուր հանրության համար հրապարակելը հպարտության, եսասիրության, պարծենկոտության, կեղծավորության եւ այլ բացասական հատկությունների դրսեւորումն է։

Նրա խոսքով՝ մարդը պետք է մերձավորի հանդեպ սեր դրսևորի, այլ ոչ թե սեփական անձի. «Աստված իր սերն ապացուցեց իր որդուն՝ Քրիստոսին զոհելով, երբ մենք մեղսավոր էինք»,–մեջբերում է հոգևորականը աստվածաշնչյան խոսքերը (Գլուխ 5։10)։ «Եթե ընդունեք Աստծո շնորհը, նա ձեզ կբուժի սելֆիից»,–հավաստիացրել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները