«Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման նախագիծը կիրականացվի. Պուտին

20:34   21 Փետրվար 2018    619

«Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման նախագիծը կիրականացվի:

Այդ մասին «Սեվերստալ» ընկերության գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ավելացրել է, որ նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների զարգացման հետ կապված մի շարք խոշոր նախագծեր:

«Մենք կփորձենք առաջիկա տարիների համար հուսալիորեն ակտիվացնել մեր մետաղագործական արդյունաբերությունը», - վստահեցրել է նա:

Փետրվարի սկզբին Nord Stream 2-ում հայտարարել էին, որ«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարարությունը սկսվի 2018-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմի» եվրոպական գործընկերները կատարել են նախագծի ֆինանսավորման պարտավորությունները:

Nord Stream 2 AG ֆինանսական տնօրեն Փոլ Կորկորանը հայտարարել էր, որ բաժնետերերը շինարարության համար 3 մլրդ դոլար են ներդրել:

Գերմանիա հասնող «Հյուսիսային հոսք 2» գազատարը կտեղադրվի Բալթիկ ծովի հատակով: Դրա երկարությունը պետք է լինի ավելի քան 1200 կմ, ընդհանուր հզորությունը` տարեկան 55 մլրդ խորանարդ մետր: Նախագծի արժեքը 9.5 միլիարդ եվրո է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները