Facebook-ում 3D հրապարակումներ անելու հնարավորություն կհայտնվի

20:54   21 Փետրվար 2018    542

Facebook սոցցանցում այժմ կարելի է կիրառել glTF 2.0 ձևաչափը, ինչը հնարավորություն կտա օգտատերերին 3D օբյեկտներ հրապարակել:

Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջերս մենք 3D հրապարակումներ ենք ակտիվացրել, որոնք թույլ կտան մարդկանց բոլոր կողմերից տեսնել օբյեկտը», - ասվում է կայքում:

Նշվում է, որ 3D օբյեկտը նաև անմիջապես արձագանքում է դիպչելու դեպքում. աղբյուրի հաղորդմամբ՝ սոցցանցի օգտատերերը կկարողանան պտտել պատկերը մկնիկի ձախ կոճակով կամ մատներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները