Վենեսուելան մեկ օրվա ընթացքում կրիպտոարժույթով 735 մլն դոլար է վաստակել

21:04   21 Փետրվար 2018    495

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "DW"-ին, Վենեսուելան աշխարհում առաջին պետական կրիպտոարժույթի գործարկման շնորհիվ արդեն հարյուրավոր միլիոն դոլարներ է հավաքել, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «El Petro-ի վաճառքների միայն մեկ օրվա ընթացքում 735 մլն դոլար է հավաքվել:

Այսօր կրիպտոարժույթ է ծնվում, որը կարող է մրցակցել Սուպերմենի հետ»,- ասել է նա՝ ակնարկելով ԱՄՆ դոլարին:

Խորը ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելան հույս ունի, որ իր սեփական կրիպտոարժույթը թույլ կտա վերականգնել տնտեսությունը: Ներդրողները մինչեւ մարտի 19-ը հնարավորություն ունեն El Petro-ն, որի արժեքը մեկ միավորի համար մոտ 60 դոլար է կազմում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 100 միլիոն կրիպտոդրամ իրացնել: Դա նշանակում է, որ եթե Վենեսուելային հաջողվի հասնել այդ նպատակին, ապա El Petro-ի կապիտալիզացիան 6 միլիարդ եվրո կկազմի, եւ այն կմտնի կրիպտոարժույթների առաջին տասնյակի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները