SpaceX ընկերությունը կրկին հետաձգել է հրթիռի արձակումը

21:11   21 Փետրվար 2018    809

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Gazeta.ru"-ին, Ամերիկյան SpaceX ընկերությունը հերթական անգամ հետաձգել է Falcon 9 հրթիռի արձակումը Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ավիաբազայից:

Մասնավորեցվում է, որ հետաձգումը կապված է մթնոլորտի վերին շերտերում ուժեղ քամիներով: Չորեքշաբթի հրթիռը պետք է տիեզերք հասցներ միանգամից երեք արբանյակ: Առաքելության հիմնական նպատակը իսպանական PAZ արբանյակը ցածր մերձերկրյան ուղեծիր հասցնելն է:

Արբանյակը պատկանում է իսպանական Hisdesat ընկերությանը: Նախատեսվում է, որ դրա վրա տեղադրված ռադարը Երկիր կփոխանցի բարձրորակ լուսանկարներ, որոնց որակը կախված չի լինի օրվա ժամից և ամպամածությունից:

Իսպանական արբանյակից բացի Իլոն Մասկի ընկերության հրթիռը պետք է տիեզերք դուրս բերի MicroSat-2a և 2b արբանյակները, որոնք կտան Starlink արբանյակների ամբողջական խմբավորման ստեղծման մեկնարկը, որը նախատեսված է համացանցի ազդանշանի տարածման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները