Այցելուները հրդեհի պատճառով մերկ վիճակում դուրս են ցատկել պատուհանից

21:20   21 Փետրվար 2018    622

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Mirror"-ին, Չինաստանի Յի շրջանի հանրային շոգեբաղնիքներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այցելուները ստիպված են եղել մերկ վիճակում դուրս գալ հաստատության պատուհանից:

Դեպքի վայր ժամանած հրշեջների խոսքով՝ հարևան շենքերի բնակիչները սրբիչներ են առաջարկել հաստատության այցելուներին, որպեսզի նրանք ծածկվեն:

Կրակը տարածվել է այնպիսի արագությամբ, որ շոգեբաղնիքի այցելուներն ու աշխատակիցներն իրենց իրերը հավաքելու ժամանակ ու հնարավորություն չեն ունեցել: Արդյունքում նրանք ստիպված են եղել մերկ վիճակում դուրս գալ փողոց:

Նշվում է, որ հրշեջներին չի հաջողվել պարզել հրդեհի պատճառը: Ենթադրվում է, որ հրդեհը հաստատության անսարք սարքավորումների աշխատանքի հետևանքն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները