Սաակաշվիլիին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա

22:53   21 Փետրվար 2018    336

«Նոր ուժերի ռուխ» շարժման ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ինտերֆաքս-Ուկրաինա"-ին, այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ Վասիլի Սերվատյուկը՝ ի պատասխան փաստաբանների հարցմանը:

«Մոստիսկու Սահմանապահ ջոկատի ղեկավարը որոշել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաաակաշվիլիին մինչեւ 2021 թվականի փետրվարի 13-ը արգելել մուտք գործել Ուկրաինա», - ասվում է հաղորդագրության մեջ: Պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը համարում է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է Ուկրաինայի ներկա օրենսդրության պահանջներին:

Գերատեսչությունը նշում է, որ փետրվարի 12-ին Սահակաշվիլիի ռեադմիսիան իրականացվել է ստանդարտ ընթացակարգի համաձայն, քանի որ նա դատական որոշումներից հետո ապօրինի կերպով մնացել է Ուկրաինայի տարածքում:

Սաակաշվիլիի փաստաբանները նշում են, որ այս որոշումը ապօրինի է եւ մտադիր են այն բողոքարկել: Բացի այդ, նա ասել է, որ մտադիր է վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միխայի-Սաակաշվիլի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները