Եվրոպայում անոմալ շոգ են կանխատեսում

09:00   22 Փետրվար 2018    393

Բրիտանական կլիմայագետները մոդելավորել են 571 եվրոպական քաղաքներում XXI դարի երկրորդ կեսին էքստրեմալ եղանակային երեւույթների հաճախականության հնարավոր փոփոխությունը:

Պարզվել է, որ շատ քաղաքներում նույնիսկ առավել լավատեսական սցենարի դեպքում անսովոր տաք օրերի քանակը զգալիորեն կաճի, եւ դրանց առավելագույն ջերմաստիճանը կարող է աճել 7 աստիճանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամենից շատ տարբերությունը նկատելի կլինի հարավային քաղաքներում (նրանցից որոշներում անոմալ տաք օրերի թիվը կարող է աճել 69 տոկոսով): Կենտրոնական Եվրոպայում առավելագույն ջերմաստիճանը լավատեսական սցենարով կարող է Ըստ Ցելսիուսի 2-ից 7 աստիճանով բարձրանալ, վատատեսականի դեեպքում՝ մինչեւ 14 աստիճան:

Խոշոր քաղաքների դեպքում՝ Մադրիդում, Աթենքում եւ Լիսաբոնում երաշտների վտանգը կմեծանա, Դուբլինում, Հելսինկիում եւ Ռիգայում ջրհեղեղների հաճախականությունը կավելանա, իսկ Հռոմում, Ստոկհոլմում, Պրահայում եւ Աթենքում անոմալ տաք օրերի թիվը կաճի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները