Հաքերները կրիպտոարժույթների մայնինգի համար Tesla-ի սերվերներն են օգտագործել

09:08   22 Փետրվար 2018    349

Հաքերները կոտրել են ամպային սերվերները, որն օգտագործում է Tesla ավտոմոբիլային ընկերությունը եւ դրանք օգտագործել են կրիպտոարժույթների մայնինգի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Tesla-ի սերվերներին հասանելիությունը Amazon Web Services-ի ամպային տարածքում հնարավոր էր, քանի սերվերների կառավարման Google Kubernetes համակարգը գաղտնաբառով պաշտպանված չէր: Կոտրված սերվերների վրա վերամշակվել են Tesla-ի մեքենաներից ստացված հեռաչափային տվյալները:

«Սխալների հայտանբերման համար մենք պարգեւատրող ծրագիր ունենք եւ մենք իմանալուց հետո մի քանի ժամ անց վերացրեցինք խոցելիությունը: Վտանգի տակ էին հայտնվել միայն այն մեքենաների տվյալները, որոնք մենք օգատգործում ենք ներքին թեստերի համար: Նախնական հետազոտութունը ցույց էր տվել, որ հաճախորդների անձնական տվյալները եւ նրանց ավտնագությունը չի վտանգվել», —ասել է Tesla-ի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները