Մելանյա Թրամփի ծնողները ԱՄՆ-ում կեցության կարգավիճակ են ստացել

09:55   22 Փետրվար 2018    338

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողները՝ ծագումով Սլովենիայից Վիկտոր եւ Ամալյա Քնավսները ԱՄՆ-ում մշտական բնակիչների կարգավիճակ են ստացել (գրին քարտ), գրավոր հայտարարությամբ հայտնել է ընտանեկան զույգի փաստաբան Մայքլ Ուիլդսը:

Նա հրաժարվել է որեւէ այլ մեկնաանություն կատարելուց:

Փաստաբանի հայտարարությունը ԱՄՆ նախագահ Թրամփի դեմ քննադատություն է հարուցել: «ԱՄՆ-ում գրեթե յուրաքանչյուր ընտանիք կապված է ներգաղթային ծրագրերի հետ, որոնք Թրամփը ցանկանում է «սպանել», այդ թվում՝ նրա (Թրամփի) ընտանիքը»,- Մելանյա Թրամփի ծնողներին գրին քարտ տրամադրելու կապակցությամբ ասել է դեմոկրատ կոնգրեսական Լուիս Գուտյերեսը:

Հիմա օրինական ներգաղթյալներն իրավունք ունեն միջնորդագիր ներկայացնել իրենց ազգականների մուտքի համար՝ ներառյալ ամուսինների, երեխաների, եղբայրների եւ քույրերի, ինչպես նաեւ ծնողների: Գործող օրենսդրության հենց այս նորմից են օգտվել Մելանյա Թրամփի ծնողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները